Վերադարձրե՛ք գերիներին. Չախալյանը նստացույց է իրականացնում
ՏեսանյութերԱզգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆՆ այսօր կառավարության դիմաց ազդարարեց, որ սկսում է անժամկետ նստացույց՝ «Վերադարձրե՛ք գերիներին» կարգախոսով:
«Գերիների հարցն անտարբերություն է մատնված, միասին, ուս ուսի պետք է այս հարցը բերենք օրակարգ: Ես ամեն աշխատանքային օր, ժամը՝ 12:00-15:00-ն կլինեմ այստեղ: Բայց սա վերջնական որոշում չէ, պայքարի ընթացքը կախված է նաեւ յուրաքանչյուրիցդ՝ բոլոր նրանցից, ովքեր կարեւորում են այս հարցը եւ հասկանում, որ իշխանություններն իրավունք չունեն անտարբերության մատնելու այս մարդկանց ճակատագիրը, խոսելու տարբեր պայմանագրերից ու զիջումներից՝ քանի դեռ ունենք գերիներ: Կոչ եմ անում բոլորին՝ գործե՛ք, մի՛ սպասեք», - ընդգծում է Չախալյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ