Ինչ էին կանխատեսում 1915թ.-ին` 2025թ.-ի մասին «Կգա ութերորդը և կփոխի ամեն ինչ». Վանգայի 2025 թվականի կանխատեսումները ՇՏԱՊ. Հայրիկյանը պետք է հայցի հասարակության ներողամտությունը, դա պահանջում հեղինակություն վայելող Պարույր Հայրիկյանի շահը. Հայտնի փաստաբանի բացառիկ հարցազրույցը «Ռեալը» դրամատիկ խաղում հաղթանակ կորզեց.Բելինգեմի գոլը 95-րդ րոպեին(տեսանյութ) Ռուսական «Օ» բանակախումբը Պոկրովսկի մատույցներում, նոր գյուղեր է ազատագրել. Ուկրաինական ռազմական աղբյուրներ (Քարտեզ) Թրամփի ուզածը կատարվում է. Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու իր ցանկության մասին. Reuters Լավագույնը Մխիթարյանն է. Գունկոն` հայ ֆուտբոլիստների մասին Մարզչական փոփոխություններ բռնցքամարտի Հայաստանի հավաքականներում Ընտրեք բաժակ և իմացեք, թե ինչով է լցված ձեր կյանքը Եվրահանձնաժողովը հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ծանր հիվանդության մասին

COP29-ի մասնակիցները կարող են դառնալ Բաքվի հանցագործությունները կոծկելու արարողության մի մաս. Դանիայի պատգամավորի բացառիկ զրույցը

Միջազգային

Միջազգային մամուլում լայն արձագանք է գտել այն, որ Դանիայի խորհրդարանում Ֆարերյան կղզիներից ընտրված պատգամավոր ՇՅՈՒՐԴՈՒՐ ՍԿՈԼԵՆ, որը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ է, հերթական անգամ հայանպաստ հայտարարությամբ է հանդես եկել։ Հայրենի խորհրդարանում նա բարձրաձայնել է  Արցախի հայկական լինելու մասին, խոսել արցախյան հայաթափումից եւ Ադրբեջանի կողմից կատարած ցեղասպանությունից: Այս մասին «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ:

Պարոն Սկոլե, Դուք դիմել էիք Դանիայի վարչապետին` հրաժարվել բռնապետական Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք միջազգային համաժողովի մասնակցությունից: Նրան հիշեցրել էիք Ադրբեջանի կատարած հանցագործություններն ընդդեմ քրիստոնյա հայ ժողովրդի եւ քրիստոնեական ժառանգության Արցախում։ Ինչպիսի՞ն է Ձեր իշխանության արձագանքը:

Կառավարությունը դեռ հստակ չի արձագանքել: Սակայն իմ հայտարարությունները դարձել են քննարկման առարկա։ Շատերը սկսել են գիտակցել, որ COP29-ն իրականում Ադրբեջանի ռեժիմը սպիտակեցնելու, մաքրելու փորձ է։ Ի դեպ, մյուս տարվա Դանիայի պետբյուջեի հետ կապված քննարկումների ժանանակ պահանջ է ներկայացվել, որ Դանիայի արտասահման ուղարկվող աջակցության մի մասը տրամադրվի նաեւ Հայաստանին։

Ի՞նչ եք կարծում, այդուհանդերձ, Դանիան կհրաժարվի՞ մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) անցկացմանը Բաքվում:

Չեմ կարծում, որ Դանիան կբոյկոտի համաժողովը։ Սակայն հույս ունեմ, որ մասնակիցները կօգտվեն առիթից եւ լինելով այնտեղ՝ կմատնանշեն այն հանցագործությունները, որոնք Բաքվի ռեժիմը իրականացրել է։ Ես խոսել եմ մարդկանց հետ, որոնք պետք է մասնակցեն այդ համաժողովին: Նրանք հասկանում են, որ կարող են դառնալ Բաքվի սպիտակեցման, հանցագործություններ կոծկելու արարողության մի մաս։

Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին նոյեմբերին կայանալիք այս միջազգային համաժողովի նախաշեմին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում, երբ այսօր էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է նոր պատերազմով:

Ըստ իս, շատ անհավանական է, որ հայկական իշխանությունը խաղաղության պայմանագիր ստորագրի այդ մեծ հանցագործությունից միայն մեկ տարի անց։ Համենայն դեպս, պետք է Բաքվի կառավարությունը, որպես պայմանագրի մաս, ընդունի իր կատարած հանցագործությունները եւ թույլ տա Ղարաբաղի ժողովրդին վերադառնալ իրենց տուն։ Պայմանագիրը պետք է կառուցվի երկու կողմերի փոխզիջումների հիման վրա։ Ու հատկապես այն կողմի, որ վերջին 4 տարիների ընթացքում, եւ հատկապես մեկ տարի առաջ կատարել է ոճրագործություններ։

Հավանաբար, տեղյակ եք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն տարուց ավել է, ինչ գերության մեջ է Ադրբեջանի կողմից: Այս առումով ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային կառույցներից, եվրոպական երկրներից, բացի կոչերից՝ ի՞նչ քայլեր է հնարավոր իրականացնել:

Վախենամ, որ միջազգային հանրությունը աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվել է։ Սա ամոթալի է։ Սակայն ամենաճիշտը կլինի այն, որ COP29-ի հարթակն օգտագործվի Ադրբեջանի վրա հստակ պահանջներ դնելու համար, այդ թվում՝ ճնշում պետք է գործադրվի գերիների ազատ արձակման համար։

Ի՞նչն է կաշկանդում Արեւմուտքին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, չէ՞ որ այլեւս փաստ է, թե ով է ագրեսորը:

Վախենամ, որ Ադրբեջանի նավթապաշարներն են պատճառը, որ երկրներին հետ են պահում պատժամիջոցներ կիրառելուց: Եվրոպան Ռուսաստանից եկող նավթի մեծ մասը արգելափակել է։ Իսկ հիմա Ադրբեջանի նավթի կարիքը կա։ Դրանով է հիմնավորվում այն, ինչ կատարվում է այսօր։ Նավթն ու տնտեսությունը արժեքներից վեր են դասվում։

Ըստ Ձեզ, Եվրամիությունը բացի դիտորդական առաքելությունից՝ ի վիճակի՞ է պաշտպանել Հայաստանն ու դառնալ ռազմավարական դաշնակից: Ինչպե՞ս է սա հնարավոր:

Ես հավատացած եմ, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի Հայաստանին, քանի որ մենք միասին հիմնարար արժեհամակարգ ենք կիսում: Եվրոպան իր արժեքները վերցրել է այդ թվում նաեւ Հայաստանից։ Ու երբ Հայաստանի վրա հարձակում է լինում եւ Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա մշակութային ժառանգությունը ավիրվում է, իրականում հարձակում տեղի է ունենում նաեւ մեզ վրա, ու մեր մշակութային ժառանգությունն է ավիրվում։ Սա մի բան է, որի ըմբռնումը Եվրոպայում պակասում է։ Իսկ դա ռազմական աջակցության համար պայման է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ինչ էին կանխատեսում 1915թ.-ին` 2025թ.-ի մասին«Կգա ութերորդը և կփոխի ամեն ինչ». Վանգայի 2025 թվականի կանխատեսումներըՇՏԱՊ. Հայրիկյանը պետք է հայցի հասարակության ներողամտությունը, դա պահանջում հեղինակություն վայելող Պարույր Հայրիկյանի շահը. Հայտնի փաստաբանի բացառիկ հարցազրույցը«Ռեալը» դրամատիկ խաղում հաղթանակ կորզեց.Բելինգեմի գոլը 95-րդ րոպեին(տեսանյութ)Ռուսական «Օ» բանակախումբը Պոկրովսկի մատույցներում, նոր գյուղեր է ազատագրել. Ուկրաինական ռազմական աղբյուրներ (Քարտեզ)Թրամփի ուզածը կատարվում է. Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու իր ցանկության մասին. ReutersԼավագույնը Մխիթարյանն է. Գունկոն` հայ ֆուտբոլիստների մասինՄարզչական փոփոխություններ բռնցքամարտի Հայաստանի հավաքականներումԸնտրեք բաժակ և իմացեք, թե ինչով է լցված ձեր կյանքըԵվրահանձնաժողովը հայտնել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ծանր հիվանդության մասինՍուրճն օգնում է կառավարել քաշըՌուսները Կուրախnվnյում հայտնաբերել են նկուղներ` լցված ուկրաինացի զինվnրականների դիերով (Տեսանյութ)«Իսկանդերները» հարվածել են ՌԴ սահմանների վրա հարձակման համար կուտակվող ուկրաինական ուժերին (Տեսանյութ)Ռուսների «տարօրինակ» անհայտ հրթիռները խոցել են Չեռնիգովում ուկրաինական օբյեկտներըԱրևմուտքը չի մերժում Ուկրաինայի կողմից ռազմաճակատի արագ փլուզման տարբերակը. ՌԴ Արտաքին հետախուզությունԶելենսկին սպանում է Ուկրաինան՝ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը Եվրոպա. Magyar NemzetՆերկայացնում եմ Թեւանյան Անդոյի Սորոսից ստացած գրանտը. Նարեկ ՄալյանՀունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդըՉկա՛ վճռականություն, չկա՛ իշխանափոխություն. Նարեկ ՄալյանՈվքեր են մասնակցելու Փարաքարի համայնքապետի ՔՊ «քաստինգին» Քարն ընկավ գլխիս. հույս ունենք՝ վերջին Նոր տարին ենք վթարային շենքում նշում. Վարդաշենի բնակիչներԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ամանորի առթիվ շնորհավորական խոսք չի հղել Մանր մարդիկ իշխեցին մեզ եւ կանգնեցինք պետության կործանման փաստի առաջ. Հայկ ՂազարյանԻրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը անդրադարձել է Ալիևի հասցեին հնչած արտահայտություններինՀայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա. Տիգրան ԱբրահամյանԻնչպես 8 տարի առաջ Միհրան Հարությունյանին դիմավորեցին հրապարակումGoogle-ը ներկայացրել է «խելացի» գաջեթներ տան համար ՍԱՐՍԱՓ. Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցըԻնչպե՞ս է ամերիկյան ընկերությունը տպում տիեզերական հրթիռներ 3D տպիչով NullMixer տրոյացին սպառնում է օգտատերերի գաղտնի տվյալներին DART զոնդի բախումն աստերոիդի հետ հաջող է ընթացել Աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցի արագությունը հասել է ապշեցուցիչ արժեքներիՆԱՍԱ-ն պատմել է ապակե անձրև ու ճառագայթում ունեցող մոլորակների մասին Երեխան անընդհատ նստում է համակարգչի մոտ․ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ առավելագույն օգուտ քաղել դրանից Apple Music և Apple TV հավելվածները կլինեն Windows-ումԱպագայի երկկողմանի տրամվայի պատկերները հայտնվել են համացանցում Ինչպե՞ս է Google-ը մտադիր դառնալ թիվ մեկը ՏՏ ոլորտում Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներումԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը«Լեւոն Տեր-Պետրոսյան, քանի դեռ կենդանի ես՝ խոսիր, ինչու ես լռում». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)Թրամփը Եվրոպային սպառնում է մաքսատուրքերով. NYTՈվ է Երևանի 76-ամյա ամենահարուստ կինը, որին քննադատել են իր տարիքին համապատասխան չհագնվելու համար2025թ-ին սպասվում է բնակարանների համաշխարհային գների բարձրացում. Euronews100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիսՉուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութ)Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր պատրաստ են ամեն ինչ վտանգի ենթարկել սիրո համարԿենդանակերպի այս նշանները ֆինանսական բարեկեցության կհասնեն 2025 թվականի հունվարի 5-իցԿայացել է կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Հովիկ ԱղազարյանԲագրատաշենի անցակետում գտնվող պահեստում պիրոտեխնիկա է այրվումՍարգիս Ադամյանը վերադարձավ նախկին ակումբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top