ԿՀՎ նախկին վերլուծաբան. Ուկրաինայի բանակը դժվար թե գոյատեւի մինչեւ ԱՄՆ նախագահի երդմնակալությումը
ՄիջազգայինՈւկրաինական զորքերը կարող են ցանկացած պահի պարտվել առաջնագծում, կարծում է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը` Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Նրանք կփորձեն հետագա պայքար մղել։ Բայց կտեսնենք նրանց ձախողումը, և դա տեղի կունենա հանկարծակի: <…> Դժվար է ասել, թե արդյոք Ուկրաինայի բանակը կգոյատեւի՞ մինչեւ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը»,- նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ռազմաճակատի բոլոր հատվածներում ծանր վիճակում են։ Այնուամենայնիվ, նրանց հիմնարար խնդիրը պատրաստված զինվորական անձնակազմի բացակայությունն է, պարզաբանել է Ջոնսոնը։
«Հյուսիսից հարավ ամբողջ ռազմաճակատի երկայնքով ռուսական բանակն առաջ է շարժվում, և ուկրաինացիները չեն կարող կանգնեցնել նրանց»,- եզրափակեց վերլուծաբանը։