ՆԱՏՕ-ն դարձել է եվրոպացիների խաբեության գլխավոր խորհրդանիշը` Երրորդ Ռեյխից ի վեր. Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր
ՄիջազգայինՆԱՏՕ-ն դարձել է եվրոպացիների խաբեության գլխավոր խորհրդանիշը, որի մասշտաբները չեն երևում վերջին տասնամյակներում, X սոցիալական ցանցում գրում է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր և աշխարհաքաղաքական փորձագետ Թուոմաս Մալինենը։
«Սա, հավանաբար, ամենամեծ սուտն է, որն ասվում է Եվրոպայի բնակչությանը Երրորդ Ռեյխի հիմնադրումից ի վեր»,- գրել է պրոֆեսորը:
Նա իր գրառումն ուղեկցել է Հյուսիսատլանտյան դաշինքի դրոշի և կենտրոնակայանի պատկերով՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմ է վարում առնվազն 2022 թվականից։