Մասնագետը նշել է՝ որ միրգն է պաշտպանում քաղցկեղի զարգացումից
ՀասարակությունՆուռն ու նռան հյութը յուրահատուկ մթերք են, որոնք հարուստ են հակաօքսիդանտային նյութերով։ Նման բաղադրության շնորհիվ դրանց կանոնավոր գործածությունն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացներն ու պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է երիկամաբան, թերապևտ Օլգա Բերդնիկովան։
«Նռան հյութի՝ օնկոլոգիական ախտաբանությունների դեմ պայքարելու հատկությունները կապված են դրանում պարունակվող էլագաթթվի հետ։ Այս թթուն խոչընդոտում է օրգանիզմում չարորակ բջիջների կիսման գործընթացին և օրգանիզմում ապոպտոզ կոչվող գործընթացն է գործարկում, որն էլ չարորակ բջիջների բնական մահն է», - նշել է բժիշկը։
Այնուամենայնիվ մասնագետը նախազգուշացրել է, որ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, իսկ դրա հյութը հարկավոր է անպայման նոսրացնել ջրով։ Բանն այն է, որ դրանում պարունակվում են տտպող նյութեր, որոնք կարող են դառնալ ստամոքսի այրոցի և մարսողական խնդիրների առաջացման պատճառ։