Գուրգեն Արսենյանը Ադրբեջանի անկախության օրը միջոցառում է կազմակերպում (լուսանկար)
ՀասարակությունՕրեր առաջ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Մոսկվա, որտեղ հյուրընկալվել էր «Lotte» Հյուրանոցում, անգամ Փաշինյանը իր տիկտոկյան էջում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են հյուրանոցի անձնակազմը անակնկալ մատուցում իրեն։
Euromedia24.com-ի տեղեկություններով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից ՌԴ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Գուրգեն Արսենյանը, նույն հյուրանոցում կազմակերպում է Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառում։
Իհարկե տարօրինակ բան չկա նրա մեջ, որ դեսպանը նման միջոցառում է կազմակեպրում, այլ տարօրինակը այն է, որ միջոցառումը կազմակերպվում է հոկտեմբերի 18-ին, իսկ այդ օրը Ադրբեջանում նշում են անկախության տոնը, փաստացի ստացվում է, որ Գուրգեն Արսենյանը Հայաստանի անկախության տոնը նշում է նույն այն օրը, ինչ Ադրբեջանը։ Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք սա զուգադիպություն է, թե դավադիր պայմանավորվածություն։