«Իրավունք»-ի 35 տարիները գալիս են մեզ պնդելու՝ տվյալ անձնակազմն ինչ լուրջ աշխատանք է արել. Մելոյան
Իրավունք 35Սրտանց շնորհավորում եմ «Իրավունք» թերթին՝ 35-ամյա տարեդարձի կապակցությամբ: Սա խորհրդանշական տարիք է, եւ 35 տարիները գալիս են մեզ պնդելու, որ «Իրավունք»-ի անձնակազմը՝ ի դեմս իր հիմնադիրների եւ աշխատակազմի, լուրջ աշխատանք են արել` արձանագրելով մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հատկապես անվանումից կարող ենք հղեցնել, որ «Իրավունք»-ում լուսաբանվող իրադարձությունները, պարզաբանումները եւ հրապարակումները անկյունաքարային դեր ունեն:
Առաջին հերթին մեր պետականության ողջ կյանքի ընթացքում՝ արձանագրելով իրադարձությունները հենց իրավունքի եւ օրենքի լույսի ներքո: Երկրորդ հերթին գիտահենություն ապահովելով, որովհետեւ բացի զուտ արձանագրումից, տալիս են նաեւ վերլուծական աշխատանք՝ ներգրավվելով բնագավառում գործող լրջագույն վերլուծաբանների եւ հեղինակավոր գիտնականների: Եվ երրորդ, ահռելի աշխատանք կատարելով ընդհանուր լուսաբանման բնագավառում, ես, որպես քաղաքացի, մասնագետ՝ երախտիքս եմ հայտնում եւ կրկին շնորհավորում եմ 35-ամյա տարեդարձի կապակցությամբ ու հարատեւ գործունեություն եմ մաղթում ձեր առաքելությանը:
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն,
սահմանադրական իրավունքի մասնագետ,
իրավապաշտպան
ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆ