Հոկտեմբերի 21-23-ը ՇՏԱՊԵՔ «Իզմիրլյան» բկ
ԱռողջապահականՀարգելի գործընկերներ
Հոկտեմբերի 21-23-ը Իզմիրլյան ԲԿ կայցելի թերապևտ, սրտաբան, հեմոստազիոլոգ, ինտեգրալ կանխարգելիչ և հակատարիքային բժշկության բժիշկ, ՌԴ-ի PreventAge ինստիտուտի առաջատար փորձագետ, բ.գ.թ. Աննա Պոպելիշևան։
Ռուսաստանի սրտաբանների միության (RSC), Սրտի անբավարարության մասնագետների միության (OSCH), Ռուսաստանի Դաշնության թրոմբոզի մասնագետների ազգային ասոցիացիայի (NATG) անդամ Աննա Պոպելիշևան դասախոսությունների շարք կանցկացնի Իզմիրլյան ԲԿ-ում հոկտեմբերի 21-ին և 22-ին։
Դասախոսության թեման է՝ Արյան անալիզների և հեմոստազի մեկնաբանման որոշ ասպեկտներ
Օր 1. Արյան կլինիկական անալիզը թրոմբոզի և արյունահոսության տեսանկյունից։
Դասախոսության ընթացքում կներկայացվի անհատականացված օրինակ՝ հիվանդի արյան կլինիկական և կենսաքիմիական թեստերի վերլուծությամբ
Օր 2. Հեմոստազի սահմանումը, հետբջջային օղակը որպես հեմոստազի հիմնական մասնակից։ Արյան 4 տեսակի թրոմբերի ձևավորումը: Արնահոսության համախտանիշ, հիմնական պատճառները, դիֆերենցիալ ախտորոշում.
Անոթային-թրոմբոցիտային և կոագուլյացիոն հեմոստազ և ֆիբրինոլիտիկ համակարգ: Որոշ կլինիկական պայմաններ՝ կապված հեմոստազի խանգարման, ինչպես նաև Covid-ով պայմանավորված կոագուլոպաթիայի հետ:
Կլինեն կլինիկական օրինակներ։
Թիրախային խումբ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, վիրաբուժական մասնագիտությունների բժիշկներ, սրատաբաններ, արյունաբաններ, թերապևտներ։
Հոկտեմբերի 21-ին և 22-ին ժամը 15:30-19:00-ը Իզմիրլյան ԲԿ-ի դահլիճ։
Մուտքն ազատ է
Հարգանքով՝ Իզմիրլյան ԲԿ-ի տնօրինություն