Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը
ՄիջազգայինԱդրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ռովշան Ռուստամովը։
Նա հայտարարել է, որ իր իրանցի գործընկեր Ջաբբար Ալի Զաքերի Սարդրուդիի հետ քննարկել են Իրանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դեպի Արցախ ուղիղ ցամաքային կապի ստեղծումը։
«Մենք քննարկել ենք նաև Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով համագործակցության ամրապնդման հարցերը և խոսել երկու երթուղիների զարգացման ուղղությամբ «Ադրբեջանական երկաթուղիների» ձեռնարկած քայլերի, ինչպես նաև մեր ապագա ծրագրերի մասին»,- գրել է Ռուստամովը։