Հյուսիսային Կորեան պայթեցրել է Հարավային Կորեայի հետ կապող ճանապարհները
ՄիջազգայինՀարավային Կորեայի բանակը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու երկրները կապող որոշ ճանապարհներ, և ի պատասխան՝ Հարավային Կորեան նախազգուշական կրակ է արձակել: Նշվել է նաև, որ հարավկորեական բանակն ուժեղացրել է հսկողության և պաշտպանության միջոցները։
Հյուսիսային Կորեան, ունենալով միջուկային զենք և բալիստիկ հրթիռային ծրագրեր, կրկին քայլ է կատարել, որը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում՝ առաջացնելով անվտանգության մտահոգություններ Կորեական թերակղզում և շրջակայքում: Հարավային Կորեայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Կորեան պայթեցրել է երկու երկրները կապող ճանապարհների մի մասը:
Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակը հայտարարեց, որ աշխատում է խոշոր «ամրացման նախագծի» վրա, որն ամբողջությամբ կբաժանի Հյուսիսային Կորեայի տարածքը Հարավային Կորեայի տարածքից: Ենթադրվում էր, որ ցանկացած թյուրիմացություն կանխելու և հակամարտությունից խուսափելու համար տեղեկատվական հաղորդագրություն է ուղարկվել Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան զորքերին՝ ամբողջությամբ դադարեցնելու 2 Կորեաների միջև ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունները։