Երեւանի քաղաքապետարանը` վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագների մասին
ՀասարակությունՀոկտեմբերի 5-ից Ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում տարածվում էին Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագները: Արդյոք Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունն ունեցե՞լ են այս ներկայացումը բեմադրելու համար եւ, հաշվի առնելով դրա բովանդակությունն ու արձագանքները, արդյոք որեւէ մեկը պատժվե՞լ է դրա համար:
Քաղաքապետարանից այսօր ստացել ենք հետեւյալ պատասխանը.
-Երևանի քաղաքապետարանը «Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնի շրջանակում ֆինանսավորել է «Գաֆեսճեան քանդակների պարտեզում» իրականացված փառատոնի բացման արարողության ներկայացմանը:
Ծրագրի շրջանակում իրականացվող այլ միջոցառումների անցկացումը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն: