Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»
ՄիջազգայինԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Ժնևում Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսին (խորհրդարան-խմբ․) հղումով։
Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրներն էլ իբրև թե հանդես են եկել «տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օրակարգով»։