ՌԴ-ն եւ ԿԺԴՀ-ն պարտավորվել են պատերազմի դեպքում միմիանց «լիարժեք ռազմական օգնություն» տրամադրել
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման նախագիծը։
Ըստ տեղեկացված աղբյուրի, պայմանագրի կետերից մեկը սահմանում է. «...Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի մասնակից երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում, մյուս կողմը նրան կտրամադրի լիարժեք ռազմական օգնություն...»: