Արգիշտի էլբեկովիչին, Բրեժնեւի մեդալներից շատ մեդալ ինչի՞ ես տվել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիА Я ЕДУ КАТАЮС ПО МОСКВЕ
ՆԻԿՈԼԸ` ՊՈՒՏԻՆԻՆ, ՓԱՐԻԶԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Աշխարհի կենտրոնը— Մոսկովն է։
Մոսկովը Փարիզից էլ հի՛ն է,
Մոսկովից մեծ քաղաք— չի՛ք։
— Քանի որ Մոսկովի միջին
Ապրում է ինքը— Պուտինը։
**
ԹԼԻ- ՎԼԻ ՄԻ ԱԼՓԻ
Զընգր-զընգր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա Նիկոլին ասում էր.
-Գլխիդ մատաղ, սանահե՛ր,
Մի ճա՛ր ալա, շունչ ալնեմ,
Ալդալադատության նախալալ դալնամ։
**
ՆԻԿՈԼԸ ՀԵՐՔԵՑ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ
( «ԳՅՈՒՄՐԻ» ԳԱՐԵՋՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Всё равно губит людей не вода, губит людей пиво!
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10 ԱՄՅԱԿԸ 0-ԱԿԱՆ ԿԵՏ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եթե Քննչական կոմիտեի տաս տարվա աշխատանքը զրո ես համարում, բա Արգիշտի էլբեկովիչին գեներալիսիմուսի կոչում ու Բրեժնեւի մեդալներից շատ մեդալ ինչի ես տվել:
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒՑ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եվ հենց ստեղ թագավորի ընդդիմադիր տղեն մատը կծեց:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ հավաքականի վրայից հոտ է գալիս, գլխավոր մարզիչներին են անընդհատ փոխում:
**
ԱՆԴՐԱՇԽԱՐՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
(ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թաղման բյուրոյից հայտնում են, որ եթե գործող նախագահ Բայդենը կենդանի դիակ է, ապա անընդհատ մահափորձերի իրականացումից հետո նախկին նախագահ Դոնալդ Թրամփից կենդանի միշեն են սարքել: