Խելացի մարդկանց մի քանի թերությունները
ՀասարակությունՄի քանի պատճառ, որոնք բացատրում են, թե ինչու հանճարները նույնպես ունեն թերություններ.
1. Նրանք շատ միայնակ են ու անվստահ
Ինտելեկտի բարձր մակարդակ ունեցող մարդիկ մշտական ճնշման տակ են, ստիպված են անընդհատ դրսևորել իրենց: Հասարակությունը շարունակում է բարձրացնել իր ակնկալիքները նրանցից, և արդյունքում նրանք բախվում են իրենց կատեգորիայի մարդկանց կողմից շարունակվող թշնամանքի հետ:
2. Նրանց դժվար է հասկանալ քրտնաջան աշխատանքի արժեքը
Խելացի մարդիկ կարող են իրենց գործն ավելի արագ անել, քան մյուսները: Սա նրանց ստիպում է զգալ, որ իրենք առանձնահատուկ են և ունակ են ավելի լավ արդյունքների հասնել, քան մյուսները:
3. Նրանք միշտ մտածում են և հազվադեպ են զգում
Բարձր IQ ունեցող մարդիկ կարող են լավ հասկանալ զգացմունքները, բայց դրանք չեն արտահայտում:
Խնդիրն այն է, որ զարգացած կոգնիտիվ ունակություններ ունեցող մարդիկ կարիք չունեն ապավինելու իրենց հույզերին` ծագած խնդիրները լուծելու համար: