Բրիտանացի գիտնականները ճաղատության դեմ դեղամիջոց են ստեղծել
ՀասարակությունԲրիտանացի բժիշկների ստեղծած նոր դեղամիջոցը խթանում է մազի ֆոլիկուլում գտնվող և մազածածկույթի առաջացման համար պատասխանատու ցողունային բջիջները: Խթանմանը նպաստում է կաթնաթթուն, իսկ ավելի ճիշտ դրա աղերը՝ լակտատները: Այդ միացություններն արտադրվում են բջջային օրգանոիդներիում: Բացի այդ, լակտատների սինթեզին է մասնակցում նաև գլյուկոզան, որը բջջի մեջ է ներթափանցում արյան միջոցով:
Փորձագետները RCGD423 և UK5099 դեղամիջոցները փորձարկել են լաբորատոր փորձամկների վրա: Ներկայում գիտնականները լավատեսորեն են տրամադրված և հույս ունեն, որ այս դեղամիջոցները արդյունավետ կլինեն նաև մարդկանց համար:
Հարկ է նշել, որ նշված դեղամիջոցների ստեղծման համար մասնագետներն արդեն նախնական դիմումներ են ներկայացրել:
Նյութի աղբյուրը՝ vladtime.ru