ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով. ամենաբարձր ցուցանիշը ՀՀ-ում է գրանցվել
Հասարակություն2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023 թվականի հունվար-օգոստոսի մակարդակի նկատմամբ կազմել է 104,5 տոկոս։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել ԵԱՏՄ բոլոր պետություններում:
ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ծավալն 8 ամսում աճել է 4,5%-ով, ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում է գրանցվել՝ 13,7%։
Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 7,1 տոկոսով, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 4,5 տոկոս աճով: