Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում. Ալիև
ՄիջազգայինԵվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը։
«ԵՄ-ն չպետք է գնա չոչ Փարիզի ճանապարհով, ոչ էլ՝ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական»,- ասել է նա՝ Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
Ալիևի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվություն չի ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում, սակայն ներկայումս ավելի ակտիվ է ներգրավվել գործընթացում: