Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել. Ալիեւ
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն, ինչը խաղաղության պայմանագրում արդեն իսկ համաձայնեցվել է.
«Բացարձակ իրատեսական չէ»,- ասել է նա՝ Բելգիայի Թագավորության դեսպանի հետ հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է euromedia24.com-ը:
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասարապես կարևոր են և չեն կարող տարանջատվել։
«Հայկական կողմը հաճախ է առաջարկներով հանդես գալիս, որոնք խոսում են խաղաղության ցանկության մասին, թեև նա նախապես գիտի, որ դրանք չեն կարող ընդունվել։ Չնայած դրան՝ գործընթացը շարունակվում է։ Բանակցություններն շարունակվում են շուրջ 2 տարի։ Ուստի կարևոր է լինել համբերատար, իրատես և հավատարիմ՝ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Երևանը Բաքվին առաջարկում է ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։