ՌԴ ՊՆ ղեկավարը մեկնել է Չինաստան՝ բանակցելու երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հետ
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ժամանել է Պեկին: Նրա այցի նպատակն է Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ բանակցելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի շենքի մոտ տեղի է ունեցել ռուսական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ։
Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը ողջունել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին։