Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
ՀասարակությունՀոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։