Արմեն Խաչատրյանը արդարադատության նախարար
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, որ իր թեկնածությունն է առաջադրվել Արդարադատության նախարարի պաշտոնում։
«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ պատրաստ է տեղափոխվել գործադիր։