Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները կդադարեցվեն
Հասարակություն«Հայկական ավիաուղիներ»-ը հայտնում է, որ 16 տարով ստացել է օդանավի շահագործման վկայական։
Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։
«Սա կարևոր ձեռքբերում է ընկերության զարգացման, թռիչքների ուղղությունների ընդլանյման համար»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Արդեն դեկտեմբերի 20-ից կբացվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից կմեկնարկեն դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Հաջորդ տարի սպասում են նոր ու հետաքրքիր ուղղություններ։
Առաջիկայում նախատեսվում է նաև ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն։