ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը. Բայդեն
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է աշխարհում միջուկային զինանոցների կրճատման դեմ պայքարող ճապոնական «Նիհոն Հիդանկյո» շարժմանը հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։
Շնորհավորական ուղերձում նա պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների միջուկային զենքի շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։
«ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը: Ո՛չ մեր երկրներին, ո՛չ էլ ամբողջ աշխարհին ձեռնտու չէ դանդաղեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։