Կուրսկում Ռուսական բանակը, լիկվիդացնեով ուկրաինական շրջապատված ուժերը, վերսկսել է ակտիվ գրոհը (Քարտեզ)
ՄիջազգայինԿուրսկի ուղղությամբ կատաղի մարտերը չեն դադարում։ Երեկ ռուսական ուժերն ավարտեցին Լյուբիմովկայում և Տոլստոյ Լուգում շրջափակված Ուկրաինայի զինված ուժերի խմբավորման ոչնչացումը։ Նաև Օլգովկայում ուկրաինական կայազորի մնացորդները գործնականում ոչնչացվել են։
Այս ամենը ռուսներին թույլ տվեց շարունակել հարձակումը մարտեր սկսել Դարինոյի համար (Քարտեզում) և դրանով իսկ սկսել հարձակողական գործողություններ դեպի հարավ դեպի Սվերդլիկովո` հյուսիսից Սուջայի հատվածի թիկունք դուրս գալու համար: Միաժամանակ թեժ մարտեր են նաեւ Սուջայից արևելք, տեսանելի ապագայում կարող են աստիճանաբար վերաճել մարտերի հենց այս տարածաշրջանային կենտրոնի համար։
Միաժամանակ, ռուսական ուժերը, չեզոքացնելով Լյուբիմովկայում ուկրաինական խմբավորումը, հարձակվում են նաեւ Լեդինովոյի ուղղությամբ` Կուրսկի ճակատի հյուսիսային հատվածում ուկրաինական ուժերի շուրջ օղակը փակելու համար: