Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանին․ կան տուժածներ
ՄիջազգայինԿայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե Արթվին օդանավակայանին, երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, ինչի հետևանքով կան տուժածներ, հայտնում է թուրքական HavaSosyalMedya քաղաքացիական ավիացիայի առցանց հարթակը։
«Կայծակը հարվածել է օդանավակայանին, երբ օդանավի դուռը փակվել է և սկսվել է մեկնման գործընթացը։ Միջադեպի հետևանքով ինքնաթիռի օպերատիվ աշխատակիցը կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր է ժամանել բժիշկների խումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։