Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը (լրացված)
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) աջակցող 34 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հարգել ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելությունը և ապահովել նրա անձնակազմի անվտանգությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համատեղ հայտարարությունը հրապարակվել է X-ի «Լեհաստանը ՄԱԿ»-ում միկրոբլոգում:Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար:
Լեհաստանի նախաձեռնած համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են խաղաղապահների վրա հարձակումների միջադեպերը և նշվել, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և համարժեք հետաքննվեն:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի տեղեկացմամբ՝ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի։