Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են Հայաստանի ղեկավարությունից` հրաժարվե՞լ հայկական սփյուռքից. Սեմյոն Բասդասարով
ՄիջազգայինՀեղինակավոր քաղաքագետ, արեւելագետ Սեմյոն Բասդասարովը լիբանանահայության ներկա վիճակի մասին այս լուրջ մտահոգությունն է հայտնել.
«Զարմանալի է Հայաստանի ղեկավարության լուռ դիրքորոշումը Լիբանանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Արդյոք Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են Հայաստանի ղեկավարությունից հրաժարվե՞լ հայկական սփյուռքից:
Լիբանանում` աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից մեկն է, նրանք օգնության կարիք չունե՞ն։ Հայաստանի ղեկավարությունը չի՞ կարող առաջարկել գոնե երեխաներին ժամանակավորապես տեղավորել` կրակի տակից հանելով։ Հայ ժողովրդի ամենամեծ ամոթը բախտի ողորմությանը թողնելն է Ցեղասպանությունից փախածների ժառանգներին, նրանց ժառանգներին, ովքեր իրենց ապաստան գտան Լիբանանում։
Հայաստանի ղեկավարությունը՝ «մեծ հեծանվորդի» գլխավորությամբ, որը հեծանիվը վարում է բազմաթիվ պահապանների հսկողության տակ, անկասկած, պետք է ուշադրություն դարձնի իր ժողովրդի հոգսերին ու դժվարություններին։
Բեյրութի հայկական արվարձանի՝ Պուրճ Համուդի բնակիչները ծանր վիճակում են, և եթե պատերազմ սկսվի, այն կվերածվի աղետի»։