Ուկրաինան այլեւս ծանր զինտեխնիկա չի uտանա Գերմանիայից. Bild
ՄիջազգայինՈւկրաինան այլեւս ծանր զինտեխնիկա չի ստանա Գերմանիայից, գրում է Bild-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է Leopard-2 տանկերի մատակարարումները Ուկրաինայի Զինված ուժերին, թեև գերմանացիները դեռ ունեն այդ տեխնիկայի գրեթե 300 միավոր, ինչպես նաև հետևակի մարտական մեքենաներ և տանկային հաուբիցներ, պարզաբանում է հրատարակությունը։
Բացի այդ, թերթն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բունդեսվերը չի հավատում Ուկրաինայի՝ շուտով հակահարձակում իրականացնելու կարողությանը։
Bild-ը նաև նշել է, որ Զելենսկու պահանջը՝ թույլ տալ Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնություն և Ուկրաինայի կանցլերի հետ վերջին հանդիպման ժամանակ հնչած խնդրանքը՝ հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը, «անտեսվել են»։