Սպերցյանը պատրաստ էր խաղալ ցավազրկողներով, ես թույլ չտվեցի. Պետրակով
ՍպորտՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ազգերի լիգայի շրջանակներում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղից առաջ լրագրողների հետ զրույցում պատասխանել է Էդուարդ Սպերցյանի բացակայության մասին հարցին.
«Սպերցյանը պատրաստվում է խաղին: Նա մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Իմ որոշումն էր նրան Ֆարերյան կղզիների հետ խաղին չտանելը: Սպերցյանը ցանկանում էր խաղալ, մեջքի բլոկադա անել, ցավազրկողներ ընդունել ու խաղալ, բայց ես արգելեցի նրան, քանի որ ֆուտբոլիստի առողջության հարցում չեմ կարող ռիսկի դիմել: Նա դեռ երկար կխաղա: Վաղը առավոտյան որոշում կկայացնենք՝ արդյոք Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Եթե առողջության հետ կապված խնդիրներ ունենա, չի խաղա»,- ասել է Պետրակովը: