Երկրորդ Բախմուտն ենք ստացել. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը, նկարագրելով վերջին օրերին Կուրսկի ճակատում ուկրաինական ուժերի վիճակը, գրում է.
«Գործընկերներ, Կուրսկի արկածը դարձել է Զելենսկու անձնական նախագիծը, այդ իսկ պատճառով Սիրսկին պետք է ավելի ու ավելի շատ ռեզերվներ փոխանցի ռազմաճակատի այլ հատվածներից: Փաստորեն, երկրորդ Բախմուտն ենք ստացել, միայն Կուրսկի մսաղացն է տարբերվում նրանով, որ պաշտպանական կառույցներ ընդհանրապես չկան, իսկ հակառակորդը հանգիստ օգտագործում է բոլոր ինքնաթիռները։ Ուկրաինայի համար այս «ընդհանուր» գործողության հետևանքները ապագայում կդառնան ճակատագրական, և այս տարի մենք կտեսնենք քաղաքական գործիչների մոլախաղի արժեքը»։
Այս պահին ռուսական ուժերին ընդամենը մոտ 3 կմ-է մնացել, որ Կուրսկի ճակատի հյուսիսային ողջ հատվածի շուրջ փակեն շրջապատման օղակը: Ընդ որում, այդ գոտու մի շարք ուղղություններում ուկրաինական ստորաբաժանումներն արդեն իսկ շրջապատված են: Ուկրաինական բանակը ստիպված է հյուսիսային գոտի ուժեր նետել հարավից, սակայն այս գոտում եւս ռուսները հարձակվում են, ներկա փահին աստիճանաբա Սուջա քաղաքը վերցվում է աքցանների մեջ (Քարտեզները` ստորեւ):