Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին Փոխարժեքն՝ այսօր «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո) Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Իսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո) «Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» է Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է

Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են. Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից: «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկան կրկին հայտնվել է աղմկոտ և ողբերգական պատմության կենտրոնում: Հակառակ կենտրոնի աշխատակիցների պնդումներին, որ այն «երազանքների արտաքինն ունենալու լավագույն վայրն է», այստեղ արդեն մահվան երկրորդ դեպքն է գրանցվում: Մահացողը 56-ամյա Զաբել Կարապետյանն է, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Video Player Նրան հոկտեմբերի 5-ին կենտրոնում հաստատության տնօրենը՝ Արթուր Սարգսյանն է վիրահատել, որից հետո կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ գրանցվել է վերջինս մահը: Հիշեցնենք, որ Կենտրոնում մեկ տարի առաջ էլ մահացել էր 32-ամյա Ալվարդ Վարդանյանը, ում նույնպես վիրահատել էր Արթուր Սարգսյանը։ Ինչպես հայտնի էր դարձել, վիրահատության ժամանակ բուժառուի մոտ արձանագրվել էր սրտի կանգ, վիրահատությունից մեկ օր անց էլ, նա, գիտակցության չգալով, մահացել էր։ Զաբել Կարապետյանը «Արթկոսմեդ» կլինիկայի մասին իմացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված գովազդի միջոցով, հետաքրքրվել, ծանոթացել է ծառայություններին և դիմել Արթուր Սարգսյանին: Մահացած կնոջ ամուսինը՝ Զարեհ Կարապետյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ տեղյակ չեն եղել նախորդ տարի գրանցված մահվան դեպքի մասին: Ըստ Կարապետյանի՝ պայմանավորվել են, որ պետք է հեռացնեն կնոջ՝ որովայնի շրջանում առկա ճարպը, ծնկից էլ՝ փոքրիկ ճարպագունդ, սակայն, զրուցակցի խոսքով, պարզվել է՝ բժիշկը հինգ վիրահատություն է իրականացրել միաժամանակ: «Չորս ամիս առաջ ենք եկել, խոսել բժշկի հետ, սիրալիր էր, ամեն ինչ նորմալ էր, բայց վիրահատությունը ավարտվեց կնոջս վախճանով։ Կնոջս թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ էին անցել։ Ես ասել եմ, որ ոտքը՝ աջը՝ ծնկի մոտ, մի հատ գնդիկ էր, շարիկ, խնդիր չէր, մեկ էլ փորի յուղերը մաքրեք: Ընկել է ձեռքը, ես իր կողքին չեմ եղել, համոզել է, ինչ է արել, կինս էլ, դե կինարմատ, համոզվել է, ու փրթել են։ Կան բժիշկներ, որ իրոք խղճով են, կան էլ, որ ղասաբ են»,- պատմում է Զարեհ Կարապետյանը: Վերջինիս խոսքով՝ կինը հոկտեմբերի 5-ի առավոտյան՝ ժամը 9-ին է վիրահատության համար կլինիկա գնացել, ժամը 16։00-ին էլ ինքը տեղեկացել է կնոջ մահվան մասին։ Ըստ տղամարդու՝ բժիշկը նաև իրեն է փորձել համոզել ճակատը հարթեցնել․ «Ոչ, հարգալից տոնով պատասխանեցի, եղբայր, ասի, ես չե՛մ ուզում։ Ասեց՝ «դե լավ, տիկին Զաբել, որ չի ուզում չենք անի»»: Զարեհ Կարապետյանը նշում է՝ տեղյակ չէ՝ վիրահատություններից առաջ հետազոտե՞լ են կնոջը, թե՞ ոչ: Սակայն մահացած կինը բժշկին նախապես մի խնդրի մասին է տեղեկացրել․ «Մինչ վիրահատությունը ասել է իրենց՝ աղիքների հետ կապված խնդիր ունի։ Մոմիկներ են տվել, որ օգտագործի, ասել են՝ խնդիր չկա։ Վիրահատության օրը կինս ասել է՝ մոմիկները ինձ չեն օգնել, այսինքն՝ աղիքները լիքն են եղել, երկու քույր է եղել իր հետ, ասել են՝ ոչինչ, կինս ասել է՝ դե որ անհարմարություն լինի, ինձ չմեղադրեք։ Գերմանիայում վիրահատությունից առաջ ասում են՝ 12 ժամ առաջ իրավունք էլ չունեք նույնիսկ ջուր խմել, իսկ ստեղ դեղ են տվել, ինքն էլ զգուշացրել է, ու վիրահատություն են արել։ Թե՛ Գերմանիայում, թե՛ այստեղ էլի է վիրահատվել։ 5-6 տարի առաջ ստամոքսի փոքրացում էր արել»։ 5 հազար 263 եվրո վճարած և մահացած կնոջ ամուսինը կողակցի մահվան հետ կապված մեկ ենթադրություն ունի․ «Վիրահատությունը երկար է եղել, նշանակում է՝ նարկոզն էլ են շատ տվել։ Ենթադրում եմ՝ սիրտը չի դիմացել։ Մեկն ասում է՝ ինսուլտ է եղել, մյուսը՝ ինֆարկտ, կամ ճնշումն է բարձրացել։ Եթե վիրահատական գործ է անում, բժիշկը պետք է պատասխանատվություն ունենա»։ Ըստ տղամարդու՝ կնոջ մահից հետո բժիշկը զանգել է իրեն. «Ասեց՝ մեղավոր եմ քո առաջ, եթե մեղավոր էլ եմ, ինձ գլխից կխփեմ։ Ասեցի՝ եթե դու քեզ խփես էլ, սպանես էլ, ես ուզում եմ՝ դու իմ Զաբելին ընձի տաս, դու իմ Զաբելին բեր տուր, ես ոչ մի բան չեմ ասում: Բայց իմացի՝ ես մինչև վերջ գնալու եմ, մեղավորը ով է, նա պիտի պատասխան տա»: Կնոջ մահվան դեպքից օրեր տևած լռությունից հետո «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրենը որոշել է խախտել հրապարակային լռությունը և ցավակցել 56-ամյա կնոջ ընտանիքին։ Չսպասելով դատաբժշկական փորձաքննությանը՝ Արթուր Սարգսյանը գրառմամբ նաև հայտնել է, թե բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից: «Բժշկական գաղտնիքի թույլատրելիության սահմաններում այս պահին կարող եմ տեղեկացնել, որ բուժառուի նախավիրահատական հետազոտություններն անցկացվել են պահանջվող ծավալով, որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության հակացուցում չի եղել»,- վստահեցրել է նա: Կլինիկայի տնօրենի այս գրառման տակ մեծ թվով մեկնաբանություններ կան, որոնք հիմնականում դրական են գնահատում կլինիկայի ծառայությունները: Մահացած կնոջ ամուսինը՝ Զարեհ Կարապետյանը, սակայն, նշում է, որ իրենց հարազատների, բարեկամների, կամ պարզապես այն մարդկանց մեկնաբանությունները, որոնք կարծիք են հայտնում ողբերգական դեպքի հետ կապված, անհետանում են մեկնաբանությունների դաշտից։   Կարապետյանը կնոջ մահվանից հետո անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է՝ քրեական գործ է հարուցվել բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով, դեռևս նախաքննություն է ընթանում։ Նույն հոդվածի շրջանակներում է քննվում նաև նախորդ տարի տեղի ունեցած դեպքը: «Հանցակազմը հետևյալն է՝ առերևույթ բժշկական սխալի հետևանքով մարդ է մահացել, իրականացվում է նախաքննություն»,- ասում է Աբրահամյանը: Ըստ նրա՝ մեղադրյալ դեռ չկա, քանի որ փորձաքննությունը պիտի տա հարցի պատասխանը՝ արդյո՞ք մահը վրա է հասել բժշկական սխալի հետևանքով, իսկ փորձաքննությունը մեկ տարի անց էլ դեռ չի ավարտվել։ Նկատենք, որ Արթուր Սարգսյանը ակտիվ լուսաբանում է իր կլինիկայի գործունեությունը։ Թե՛ ֆեյսբուքյան, թե՛ ինստագրամյան հարթակներում նա նույնիսկ հրապարակումներ է անում վիրահատարանի անցուդարձից։ Վերջինս նաև հարցազրույցներ է տալիս վիրահատությունների ընթացքում: «Կյանքում ամենակարևոր բաներից մեկը, որ ստացել եմ որպես խորհուրդ, դա չշտապելն է աշխատանքի մեջ կարևոր ու ճիշտ բաներից, բայց երբեմն ես շտապում եմ, ինձ շատ եմ գցում ռիսկային պրոցեսների մեջ»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Սարգսյանը: Իսկ որ մարմինն է, որ պետք է մահվան դեպքերի հետ կապված կլինիկաների գործունեությունը ուշադրության կենտրոնում պահի․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ազատությանը» հայտնել են՝ իրենք ստուգում են միայն այն, ինչ գործունեության լիցենզիայում է գրված։ Բուժօգնության որակի մասին այնտեղ նշված չէ։

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D6%80%D5%A9%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B4%D5%A5%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%AF%D5%B6%D5%B8%D5%BB-%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1DrmUbtF-y7akpcFWA9Vf1_g_aO_-CUhLbTyOLRJlyMN4due_ufWfL26I_aem_G6YxJgftUsWGzEsrST21Zw



Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութՄիրզոյանը հունից դուրս եկավ․ հրաժարվեց պատասխանել հարցերին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top