«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները. Նիկոլ Փաշինյան
ՆերքաղաքականԽաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ավելի մեծանում է տարածաշրջանային իմաստից և ձեռք է բերում համաշխարհային նշանակություն, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քպ-ականներին ներկայացնելով նախագծի մանրամասները։
«Ըստ էության, Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում ունենք անշարժ վիճակ, այսինքն՝ մեր սահմանները չեն ծառայում այդ ապրանքների հոսքը ապահովելու գործին: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը այն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տրամադրի իր տարածքները, իր ներդրումը ունենա տնտեսական հսկայական գործողությունների սպասարկման առումով»,-ասաց Փաշինյանը։