Ռուսաստանն առաջիկա օրերին կանցնի ամբողջ ճակատով. Արեստովիչ
ՄիջազգայինԱռաջիկա օրերին Ռուսաստանը ռազմավարական հարձակողական գործողություններ կսկսի ամբողջ ճակատով, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Ռուսները հարվածային ուժեր են կուտակել։ Նրանք հարձակման կանցնեն ողջ ճակատով՝ Զապորոժիեից մինչև Կուպյանսկ։ Նրանք ռազմավարական հարձակման են նախապատրաստում. դա օրերի հարց»,- գրել է նա։