Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանը Վիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ Ավանեսյան Արդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում է Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկար Սա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան «Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ Մալյան Մանդատը հենց հիմա կտամ նրան, ով ցանկանում է գնա այդ գործով զբաղվի. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ) Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնել

Լադը թուրքական աղոթքն է, իրենց բայաթին մի՛ երգեք. Սերգ Աբրահամով

Տեսանյութեր

«ՑԱՎՈՔ, ԼՍԱՐԱՆԻ ՄԵԾ ՀԱՏՎԱԾԻՆ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ ԵՆ ԱՆՃԱՇԱԿ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ»

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալվել էր երգիչ, հաղորդավար ՍԵՐԳ ԱԲՐԱՀԱՄՈՎԸ: Նա ավարտել է Կոնսերվատորիայի ջազ-էստրադա բաժինը, իր ունկնդիրներին մշտապես ներկայացել տարբեր ժանրերի եւ ձեւաչափերի մեջ:

«ՍՈՎԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ Է ԻՆՁ»

Սկսենք սկզբից: Ինչո՞ւ որոշեցիք երգել: Ձեր ընտանիքում կա՞ր երգիչ, երաժիշտ:

— Այո, ես մեծացել եմ երաժշտի ընտանիքում: Մայրս 50 տարի է, ինչ դասավանդում է եւ դաշնակահար է: Ունեմ մորաքրոջ տղա՝ շատ տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Նիկողոսյանը, ում շատ կարոտում եւ սպասում ենք Հայաստանում: Ամեն դեպքում, գենը հզոր ուժ ունի եւ այս պարագայում էլ իրենն ասել է: Հայրս շատ էր ցանկանում, որ ես բժիշկ դառնայի, բայց, ինչպես տեսնում եք, բնությունը հաղթեց, ու իմ մեջ այնքան երաժշտություն կա, սեր կա դեպի երաժշտությունը, որ մի գեղեցիկ օր որոշեցի ու երգեցի: Դա արեցի բոլորից թաքուն: Մայրս ինձ երաժշտական դպրոց էր տարել՝ դաշնամուրի բաժինը, ու ունեի արդեն կրթություն, սակայն դա քիչ համարեցի ու մի օր գնացի Երգի պետականի ստուդիա եւ ընդունվեցի: Ի դեպ, ստուդիայի առաջին սաներից եմ եղել: Երգի պետական ստուդիան ավարտելուց հետո ընդունվեցի Կոնսերվատորիայի ջազ-էստրադա բաժինը: Սա այն դեպքն է, որ երաժշտությունն ինքն ընտրեց ինձ:

Ջազից էստրադա անցումն ինչո՞վ էր պայմանավորված:

— Ասեմ, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ջազ ասվածը մի քիչ անհասկանալի է: Երբ ասում եմ ջազ, ես պատկերացնում եմ միայն ջազ, սակայն Կոնսերվատորիայում մասամբ ենք դա անցել, ավելի շատ էստրադային ենք անցել: Առանձին էստրադային բաժին չկար, ու ամենը համեմվել էր ջազ-էստրադա անվան տակ: Ովքեր ավարտել են այդ բաժինը եւս կփաստեն: Անկեղծ ասած, ես ինձ համարում եմ էստրադային երգիչ, ու հետաքրքիրն այն է, որ շատերն են ասել ինձ, որ ջազ էլ լավ կերգեի: Իհարկե, եղել են փորձեր, բայց այնքան ազնիվ եմ ինքս ինձ հետ, որ ընտրեցի իմ հոգու ուզածը, ու այդ սովետական երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ: Դա լավ է, թե վատ է, կամ ում է դուր գալիս, դա հարցի այլ կողմն է, կաեւորը՝ ես ինքս ազնիվ եմ իմ մեջ: Ես զտարյուն հայ եմ ու հպարտ եմ դրա համար, ու կապ չունի, որ երգում եմ Սովետական Միության երգեր: Նույնը խորհուրդ եմ տալիս մնացածին՝ երգե՛ք այն, ինչ զգում եք, ոչ թե այն, ինչ պահանջում են: Լավ, իսկ դուք ի՞նչ եք զգում երգ ընտրելուց... Ցավոք, լսարանի մեծ հատվածին սովորեցրել են այնպիսի երաժշտություն, որը լավը չէ: Եկեք հիշենք, թե Արթուր Գրիգորիչը ինչ երաժշտություն էր տալիս, ու մարդիկ դա էին լսում: Երգի պետականի հետ կար «Արձագանք» ստուդիան, ու կարելի է ասել, որ նրանք թելադրողներն էին: Այն ժամանակ շատերը ասում էին, որ «Արձագանք»-ը մի քիչ կաղում է, բայց այնտեղ երբեք չէիր լսի թուրքական երաժշտություն:

«ԾԱՅՐԱՀԵՂ ԱՍՏԻՃԱՆԻ ԵՆՔ ՀԱՍԵԼ ՝ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒՅԹ»

Ըստ Ձեզ, ինչու՞ է այսպես աղավաղվել մեր երաժշտությունն այսօր:

— Այո, ցավոք, պետք է համաձայնեմ Ձեր հետ: Մշակույթի մասին այսօր խոսք լինել չի կարող: Ունենալով Կոմիտաս, մենք իրավունք չունենք այս աստիճան շեղվել մեր արմատներից: Հիմա ինձ կհակադարձեն եւ կասեն՝ բա այդ դեպքում ինչո՞ւ ես դու երգում ռուսերեն: Բացատրեմ՝ ի տարբերություն շատերին, ես ազնիվ եմ: Ես կարող եմ կոմերցիա անել եւ գումար աշխատել ու դա անել ազնվորեն: Եվ վերջապես, ռուսերենը մեր երկրորդ լեզուն է: Սարսափելի է, երբ վերցնում են ադրբեջանական լադը, դարձնում հայալեզու ու մատուցում իբրեւ հայ երգ-երաժշտություն: Այ, դա անազնիվ է: Անգամ բազմիցս ասել եմ, որ այդ լադը թուրքական աղոթքն է՝ նրանք նման լադերով են աղոթում, դա իրենց բայաթին է, իսկ դուք վերցնում ու երգում եք: Մի՛ արեք ... Արժեհամակարգը ամբողջովին խախտված է: Ծայրահեղ աստիճանի ենք հասել ՝ կորցնում ենք արժեքավոր մշակույթ:

Անդադար խոսում եք ազնվության կարեւորությունից: Կարծում եք՝ այն մեր օրերում կաղո՞ւմ է:

— Շատ է կաղում: Ավելի շատ անազնվություն կա, քան ազնվություն, եւ դա կարող է վերաբերել յուրաքանչյուր ոլորտին՝ ընկերությունից, հայրենիքից սկսած: Այդքան հին լինելով, այսպիսի ժառանգություն ստանալով եւ չպահելով այս ամենը, արդեն ազնիվ չէ: Ես մշտապես օրինակ եմ բերում եւ ցավով եմ դա ասում, որ մուսուլմաններին իրենց հավատքն է փրկել: Իհարկե, ասածս ճիշտ չէին ընկալել ոմանք, սակայն դա փաստ է: Այ, ազնվությունը սկսում է այդտեղից ՝ հավատք, ընկերություն, հայրենիք, մշակույթ, որը շատ կարեւոր է: Նույն անազնվությունը նաեւ մեր բնագավառում է: Շատերը չունենալով ձայն, արտիստիզմ` երգում են ու դիտելիություն ապահովում, մոռանալով, որ երգելու համար բնություն է պետք, ֆիզիկապես պատրաստվածություն է պետք: Ես իմ պրակտիկայում ունեմ դեպք, երբ երեք երգով գալիս են եւ ցանկանում են ընդունվել աշխատանքի ու երգել: Այժմ աշխատում եմ մի ժամանցի վայրում, որտեղ նաեւ վարում եմ ծրագրեր ու աշխատում եմ շատ տարբեր մարդկանց հետ՝ սկսած վաստակավոր արտիստից ,մինչ սկսնակը, բայց ծայրահեղ դեպքեր են լինում, երբ գալիս են կիսամերկ աղջիկներ, բերելով ֆալշ ֆանագրամաներ, ինչն անընդունելի է: Ու ցավալին այն է, որ դա դուր է գալիս: Ես երգեցի Առնո Բաբաջանյանի երգը, որի դիտումները կազմում են 76 հազար, դա ինձ համար մեր օրերում մեծ նվաճում է: Նայում ես ինչ-որ «թիթեռնիկի» տեսահոլովակ՝ միլիոնուկես դիտելիությամբ, ապշում ես ու ինքդ քեզ հարց տալիս՝ արդյո՞ք այդքան մարդու սա հետաքրքիր է: Կարդում եմ ներքեւում գրված գովեստի խոսքերը, հասկանում եմ, որ այնքան են այս ամենը փչացրել, որ չգիտեմ ինչպես պետք է շտկել: Այդ մարդիկ երաժիշտ չեն ու փչացնում են երաժշտությունը: Պետք է մի բան մեջբերեմ՝ «ձուկը հոտած է գլխից»: Իհարկե, սա սկսվել է վաղուց, բայց այս աստիճան չի եղել: Պետք է այս ամենը կառավարել, իսկ այսօր երաժիշտները, ովքեր հասկանում են այս մասին՝ անուժ են: Գուցե սա՞ է խոսում մեր չհամախմբվելու մասին: Եթե թիմային մտածենք, համախմբվենք, հաստատ արդյունքի կգանք: Պետք է ելք գտնել ու ձեռքերը ծալած չնստել, ասելով՝ լավ, արդեն ոչինչ փոխել չի լինի: Ես երբեմն զարմանում եմ անտարբերության աստիճանի վրա, հատկապես ավագ սերնդի մոտ: Մի տեսակ վախենում են խոսել, կարծիք հայտնել: Դա եւս ազնիվ չէ: Ես մնալով Հայաստանում, պայքարում եմ նաեւ դրա դեմ եւ իմ ազնվությունը նաեւ այստեղ արտահայտում: Ես առանց հայրենիք, առանց Երեւան ապրել չեմ կարող: Ուր էլ որ գնում եմ, վերադառնում եմ ու իմ գործը իմ հողի վրա եմ անում:

Ինչո՞ւ ակտիվ չեք, կարծես թե հաճախ չեք ներկայանում հանդիսատեսի առաջ նորություններով:

 — Այդ հարցը ամենից հաճախ հնչող հարցերից մեկն է: Նախ` շատ զբաղված եմ եւ հետո երբեք առանձնակի ցանկություն չեմ ունեցել լինել հայտնի ու այս մասին բազմիցս խոսել եմ եւ կրկին ազնվաբար՝ ճանաչողները կփաստեն: Չեմ ունեցել նման մոլուցք: 23 տարի շարունակ ազնվորեն արել եմ իմ գործը Հայաստանում, արտերկրում, ամենուր: Գուցե հարթակները ավելի քիչ են եղել համեմատաբար այլ արտիստների հետ, բայց ես իմ աշխատանքը սրտանց եմ արել: Երջանկություն եմ համարում 23 տարի անդադար զբաղվել սիրած գործով: Ես շատ կոլեգաներ ունեմ, որոնք, ցավոք, երկրում չեն: Նրանք հետս խոսելուց ինձ երջանիկ մարդ են համարում, որովհետեւ օտար երկրում դադարել են երգել եւ զբաղվում են այլ գործով: Այո՛, երջանկություն է զբաղվել սիրած գործով՝ կոչմանդ համաձայն: Սակայն համացանցի դարում ենք ապրում, եւ ուզես, թե չուզես դուրս են գալիս գործերդ: Ի դեպ, շատ հաջող տարի էր ինձ համար: Մի քանի գործ արեցի, ունեցա երկու հետաքրքիր երգ եւ մեկ զուգերգ: Եվ վեց ամիս է, ինչ աշխատում ենք մի անիմացիայի վրա՝ շատ տաղանդավոր թիմի հետ: Երգի հեղինակը ես եմ: Երգը հայերեն է, որի մուլտֆիլմն ենք պատրաստում: Ի դեպ, շատ բարդ աշխատանք է: Այս տարի կլինի պրեմիերան: Մյուս տարի շատ անելիքներ ունեմ, շատ ծրագրեր, որոնք ավելի մասշտաբային կլինեն: Աստված առաջ: Ինչ էլ անեմ, անելու եմ իմ ոճի մեջ՝ ազնիվ ու առանց առեւտրի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Բլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ ԱվանեսյանԱրդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում էՆման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկարՍա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ ՄալյանՄանդատը հենց հիմա կտամ նրան, ով ցանկանում է գնա այդ գործով զբաղվի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ)Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնելՈւզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ)ՈւՂԻՂ․ Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաԻնձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա ՀակոբյանՄոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է«Ուրարտու» ՖԱ-ն նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականըՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներըԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ ԹամիրՄետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)Փշաքաղեցնող հրաշք Սուրբ Հովհաննեսում. Տեր Վաղարշ քահանայի վկայությամբ«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասին⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-Futbol
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top