ԱՅՍՕՐ UFC ՄԱՐՏԻԿ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, հոկտեմբերի 11-ը, UFC, խառը մենամարտերի /MMA /թեթև քաշային 70 կգ հանդես եկող պրոֆեսիոնալ անվանի մարզիկ, ծնունդով Ջավախքից ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ծննդյան օրն է։ Անվանի մարզիկը այժմ գտնվում է Երևանում և ծննդյան 28-րդ տարեդարձը այստեղ է նշում։
Արմանի ֆիզպատրաստության մարզիչը ԱՐԹՈՒՐ ՆԺԴԵՀԸ, Iravunk. com - ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց, որ այսօր ծննդյան տարեդարձի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ, անակնկալ նվերներ է ստացել Արմանը իր երկրպագուների, ընկերների կողմից։ Հրազդանի կիրճում գտնվող «набережни» ձոր կոչվող վայրում, որտեղ պարապում են շատ մարզիկներ, այդտեղ գալիս ու պարապում է նաև Արմանը, երկրպագուները տորթով ու նվերներով են դիմավորել նրան։ Մարզիչը նշեց, որ Արմանը մեկ օր էլ կմնա Հայաստանում և կմեկնի երկրից ու կշարունակի իր պարապմունքները։Նրա խոսքերով, Արմանի ցանկությունը այն է, որ կարողանա նվաճել UFC ֊ի չեմպիոնական գոտին ու հաջորդ տարի այդ գոտիով այցելի Հայաստան։ Նշենք, որ երեկ Արման Ծառուկյանը, մեր անվանի ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանի հետ այցելել էր Խոր Վիրապի վանք։
Շնորհավորում ենք Արմանին, մաղթելով նորանոր նվաճումներ, ամենայն բարիք։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ