ԼԳԲՏ քարոզը ակտիվացել է, որովհետեւ օրվա իշխանությունները քաջալերում են նմաններին․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
ԹեմաԻնչո՞ւ է ակտիվացել ԼԳԲՏ քարոզը Հայաստանում, ովքեր են հովանավորները, ո՞ւր են տանում սլաքները փորձել ենք մեկնաբանություն ստանալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով միանշանակ ստեղծված իրավիճակը պայմանավորեց հետեւյալով․
-ԼԳԲՏ քարոզը ակտիվացել է, որովհետեւ օրվա իշխանությունները քաջալերում են նման կողմնորոշում ունեցող անձանց, էդքան բան։ Տրանսգենդերը ինքը չհայտարարե՞ց, որ նախկինների օրոք չէր համարձակվի նման բան անել, բայց հիմա անում է։ Էլ ինչ եք ուզում, այս իշխանությունների բացահայտ, անթաքույց սատարման հետեւանքն է այն ինչ այսօր ունենք։ Այդ կերպ ուզում են եվրոպացիների աչքը մտնել։ Իսկ հետեւանքները արդեն տեսնում ենք Եվրոպայում։
-Սրբազան, Եկեղեցին անելիք չունի՞ այստեղ։
-Էլի եկեղեցուց սպասելիքներ ունեք, մենք պետություն չենք աղջիկ ջան։
-Հա, բայց կարող եք չէ՞ Ձեր հոտին հակառակը քարոզել։
-Դե դա էլ անում ենք, ամեն օր դա ենք անում, էսօր եկեղեցուց զատ էլ ով է դա անում։ Հիմա արդեն դպրոցն էլ ոչինչ չի անում, միայն եկեղեցին է ու վերջ։