Իսրայելական բանակը լռվել-մնացել է Լիբանանի սահմանին. առավելագույն առաջխաղացումն ընդամենը 2,5 կմ է. Իրանական աղբյուր (Քարտեզ)
ՄիջազգայինԻսրայելյան բանակի կողմից Լիբանան ցամաքային ներխուժման անցած 11 օրերի մասին իրանական աղբյուրը միանգամայն ուշագրավ պատկեր է ներկայացրել.
«Սիոնիստական բանակը լուրջ դժվարությունների է բախվում հարավային Լիբանանում Հեզբոլլահին հաղթելու իր փորձի մեջ: Չնայած 11 օրվա կատաղի մարտերին, առավելագույն առաջխաղացումը, որին նրանք կարողացան հասնել, ընդամենը 2,5 կմ է (ընդ որում, առաջին մեկ-երկու օրերին, մինչեւ Հեզբոլլահի բուն պաշտպանական համակարգերին հասնելը- Հեղ.) դեպի լիբանանյան տարածք: Սիոնիստական ուժերն այդպես էլ չեն կարողանում գրավել և պահել Հըզբոլլահի առանցքային հենակետերը սահմանի երկայնքով:
«Հեզբոլլահը»՝ ամենակազմակերպված և պատրաստված դիմադրության ուժերից մեկը, շարունակում է արդյունավետորեն պաշտպանել իր դիրքերը՝ ցուցաբերելով ռազմավարական զսպվածություն և ռազմական ուժ»։
Նաեւ չմոռաանք, որ իսրայելյան բանակը Լիբանան ցամաքային ներխուժման ու-երի առաջին էշելոնում տեղակայել է իր լավագույն ստորաբա-անումները: Այս ուժերն է, որ ոչ թե չեն ուզում, այլ չեն կարողանում առաջ շարժվել` կրելով լուրջ կորուստներ: