Արեգակի կողմից արտանետված պլազմայի հսկայական ամպը թռչում է դեպի Երկիր
ՀասարակությունԱրեգակնային բռնկումներից հետո Երկրին է մոտենում պլազմայի մեծ ամպ, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։ «Առաջիկա երկու օրերի համար չափազանց անբարենպաստ գեոմագնիսական կանխատեսումը ձևավորվել է Արեգակի վրա վերջին խոշոր բռնկումների մոդելավորման արդյունքների հիման վրա: Դիտարկումները ցույց են տալիս, որ երեկվա X1.8 մակարդակի բռնկումն ուղեկցվել է բացառիկ բարձր արագությամբ պլազմայի արտանետմամբ»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ վերջերս X9.1 մագնիտուդով հզոր բռնկումից հետո արտանետումը Երկրին դիպել է միայն եզրով և էական փոփոխություններ չի առաջացրել գեոմագնիսական դաշտում։ Այս անգամ պլազմային ամպը չափազանց մեծ է չափերով, հետևաբար, ինչպես ընդգծել է գիտնականը, «Երկիրը չի կարողանա խուսափել դրանից»։ Բացի այդ, ամպը չափազանց տարասեռ կառուցվածք ունի ինչպես խտությամբ, այնպես էլ արագությամբ, ասել է Բոգաչովը։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, ենթադրվում է չորրորդ մակարդակի մագնիսական փոթորիկների առկայություն՝ մինչև երկու օր տևողությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/818746.html?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR20teh2s4h_BpZJUQuT3rIvfG9CP-j7mpOSFHrnX7Rb2KQsE5tFJYD0Ixc_aem_OSeY7XtxndWcuiEooxjv-A
© factor.am