Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով
ՄիջազգայինԻրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Եթե իրականացվեն Իրանի Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման ծրագրերը կամ սպառնալիքները, դա շատ լուրջ սադրանք կլինի», - ուրբաթ Լաոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
Նախարարը հիշեցրել է, որ «ՄԱԳԱՏԷ-ն ավականին խստորեն վերահսկում է Իրանի միջուկային ծրագիրը, և որևէ նշան չի տեսնում, որ Իրանը սկսել է այդ միջուկային ծրագիրը տեղափոխել ռազմական ուղի»։
«ՄԱԳԱՏԷ-ն պարբերաբար զեկույցներ է ներկայացնում Կառավարիչների խորհրդին, մենք ելնում ենք այդ մասնագիտական գնահատականներից»,- նշել է Լավրովը։
Հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը 181 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակում: Իսրայելական բանակը հայտարարել է, որ կպատասխանի հարձակմանը, երբ հարմար գտնի:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը կարող է պատասխան հարված հասցնել Իրանի նավթային և միջուկային օբյեկտներին: