Պրոֆեսոր Չարչյանը օստեպորոզի զարգացման մասին
Նստակյաց կյանքը, նորմայից ցածր քաշը, կալցիումի, վիտամին D-ի պակասը, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումն ու հորմոնալ դեղամիջոցների երկարատեւ օգտագործումը կարող են բացասական ազդեցություն ունենալ ոսկրային համակարգի վրա և առաջացնել ոսկրերի քրոնիկ հիվանդություն՝ օստեոպորոզ:
▪️Մեծ դեր ունի նաև ժառանգականությունը: Օստեոպորոզի ժամանակ ոսկորները ավելի փխրուն են դառնում, մեծանում է դրանց կոտրվելու հավանականությունը:
▪️Օստեոպորոզը զարգանում է առանց ակնհայտ ախտանշանների և կարող է հանգեցնել հաշմանդամության:
▪️Օստեոպորոզն ախտորոշվում է ռենտգենոգրաֆիայի և դենսիտոմետրիայի օգնությամբ:
▪️Դենսիտոմետրիան հնարավորություն է տալիս որոշել ոսկրերի նվազագույն խտությունը և կոտրվածքների զարգացման վտանգը: