«Հրապարակ». Արժե՞ր դրա համար պատվաստվել. Նախարարը ո՛չ հղի է, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցական
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ։ Սա նրա հերթական ցուցադրական պատվաստումն էր, որի ընթացքում նա հորդորել է՝ չուշացնել պատվաստումը, որը հատկապես կարեւոր է ռիսկի խմբում գտնվող անձանց համար։ Ծանոթանալով ռիսկի խմբերին, պարզ չեղավ, թե ինչու է նախարարը պատվաստման օրինակ ծառայում։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների՝ սեզոնային գրիպից նախեւառաջ պետք է պատվաստել 6 ամսականից բարձր երեխաներին, դպրոցականներին, ուսանողներին, 60 տարեկանից բարձր անձանց, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ, հատկապես՝ շնչուղիների հետ կապված, ճարպակալում, մետաբոլիկ խախտումներ եւ այլն, նաեւ՝ հղի կանանց։
Նախարարը ո՛չ հղի է, կարծում ենք, ո՛չ 60-ն անց, ո՛չ դպրոցական։ Բժիշկ չէ, ասենք՝ շտապօգնության, կամ հետազոտող, որը հիվանդների հետ է առնչվում։ Կաբինետից իջնում է, «Ջիփն» է նստում, ու հակառակը։ Ճիշտ է, հաճախ շփվում է վարչապետի հետ, բայց արդյո՞ք արժե դրա համար պատվաստվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում