Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ Հայրապետյան
ՀասարակությունԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Էլմար Մամեդյարովի հարցազրույցի մեկ հատվածը շատ ուշագրավ է։
Հարցազրույցի ընթացքում հաղորդավարը ամեն կերպ փորձում է հարկադրել Մամեդյարովին մեղադրել ՀՀ-ին «ռևանշիզմի մեջ», բայց այդքան էլ չի հաջողվում։
Հատկանշական է, որ մի կողմից Մամեդյարովը նշում է, որ ՀՀ-ն իր բանակի համար անհրաժեշտ մինիմալն է անում, մյուս կողմից էլ հույս հայտնում, որ Ադրբեջանի ԳՇ-ում Հայաստանի ու հայ ժողովրդի «հարցերը» լուծելու պլան ունեն՝ ամեն դեպքում․․․
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։