Ահասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներ
Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչից, որին ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով:
Դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մեր թղթակցին պատմեց, որ ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աղջիկ երեխաներին, սակայն աշակերտները վախեցել են այդ մասին բարձրաձայնել:
Ըստ ծնողի` ի վերջո, աշակերտները որոշել են տեսանկարահանել ուսուցչին, որ փաստեր ունենան: ԱԱԾ-ն էլ փաստերի հետքերով այսօր ներխուժել է դպրոց ու դասի ժամին գետնին տապապել ուսուցչին, ապա ձերբակալել:
Ծնողը նշեց նաև, որ դպրոցի տնօրենը շոկի մեջ է կատարվածից, քանի որ իր ղեկավարած դպրոցը միշտ հայտնի է եղել որպես օրինակելի դպրոց: