ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցից
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողը` Մարինա Ադուլյանը, մանրամասներ է պատմել այսօր դպրոցում տեղի ունեցած միջադեպից:
«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն (այդպես են ներկայացել, ըստ լուրերի) ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել, և այլն։
Այդ ամենը երեխաների աչքի առաջ, 2 ժամ է` չենք կարողանում էդ ամենից հետո երեխաներին հանգստացնել։
Լավ, ո՞նց։
Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը, և այլն։
Դուք տանը երեխաներ չունե՞ք։ Ձեր երեխաների աչքի առաջ երեխաների ամենասիրելի ուսուցիչներից մեկի հետ նման բան կանեի՞ք։
Ինձ չի հետաքրքրում` մեղադրանքը հիմնավոր է, թե անհիմն` դա թող իրավապահ մարմինները պարզեն։ Բայց իմ երեխայի աչքի առա՞ջ, հետպատերազմական երկրում երեխային այսպիսի սթրեսի ենթարկե՞լ»,- Facebook-ում գրել է Ադուլյանը: