ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
ՀասարակությունԱյսօր, հոկտեմբերի 9-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում զոհված, Ազատան գյուղի անմահ հերոսներ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆԻ և ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 4 տարի է անցել։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ախուրյան համայնքի, Ազատան գյուղի հերոսների պանթեոն այցելեցին հարազատներ, համագյուղացիներ, բախտակից ծնողներ, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Անմահ հերոս Հրաչ Մահտեսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 19֊ին, Ազատան գյուղում։ Հերոսի մայրը ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Iravunk. com - ի հետ զրույցում նշեց, որ Հրաչը 2019֊ի դեկտեմբերին էր զորակոչվել Հայոց բանակ, պատերազմի հենց սկզբից տեխափոխել են Ջրական, ապա Իշխանաձոր։ Իրենց ամբողջ վաշտը զոհվել է, միայն մեկն է փրկվել։ Սկզբում չէր ասել, որ Ջրականում է, հետո եմ իմացել։ Ասաց, որ հոկտեմբերի 4֊ին, իրեն տեղափոխել են Ջրական։ Ամսի 6֊ն էր, զանգեց ու խաբեց, թե Մեղրի է գնացել, իրենց տեղը շատ լավ էր։ Վերջին անգամ հոկտեմբերի 9֊ին եմ խոսել ու դրանից ժամեր անց դեպքը տեղի է ունեցել։ Որդիս բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր ու շատ աշխատասեր, ասում էր մամ ջան, բանակից կգամ ու գյուղի սկզբնամասում տուն եմ կառուցելու, որ բոլորն իմանան դա իմ տունն է։
Մյուս անմահ հերոս ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆՈՅԱՆԸ, ծնվել է 2001 ֊ի փետրվարի 10֊ին, Ազատանում։ Հերոսի եղբայրը ՎԱՐԴԳԵՍԸ, մեզ հետ զրույցում նշեց.
- «Եղբայրս միշտ ասում էր, որ Արցախում է ծառայելու և հենց այդպես էլ եղավ, 2019֊ի հուլիսի 9֊ից ծառայության է անցել «Արա լեռ» զորամասում, պատերազմի հենց առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Նա առանց վարանելու կատարել է իր առջև դրված բոլոր մարտական առաջադրանքներն ու իր «գրադ» տեսակի հրետանիով կարողացել է մեծաքանակ կորուստներ պատճառել նենգ ոսոխին։ Եղբորս, նույնիսկ հետ չի պահել իր հրետանու անսարք վիճակը, ճիշտ ժամանակին, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել է արագ վերանորոգել ու նորից անցնել մարտական գործողությունների կատարմանը։ Հայրենասիրությունը իր հոգու մեջ էր, երբեք չէր խոսում այդ մասին, բայց կռվով ապացուցեց»։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ