Ձերբակալել են Լիտվայի նարկոմաֆիայի պարագլուխներից մեկին, ով 30 տոննա թմրանյութ է տեղափոխել ու վաճառել
Գերմանիայում կալանավորվել է Լիտվայի 52-ամյա քաղաքացին, ով կազմակերպել և ղեկավարել է թմրավաճառների ցանց, որի անդամները 1,5 միլիարդ եվրոյի թմրանյութ են տեղափոխել Լիտվա։ Այդ մասին հայտնել է Լիտվայի հանրային ռադիոն՝ LRT-ն։
«Հինգ տարվա ընթացքում կազմակերպված հանցավոր խումբը ծովով Լիտվա է տեղափոխել մոտ 30 տոննա թմրանյութ, որի գինը սև շուկայում 1,5 միլիարդ եվրո է կազմում։ Սա աննախադեպ է Լիտվայի համար»,- հաղորդել է Լիտվայի հանրային ռադիոն։
Թմրավաճառների ցանցի ղեկավարին ձերբակալել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում՝ միջազգային օպերատիվ գործողության ժամանակ։