Ուկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի բանաձևով. Forbes
ՄիջազգայինՈւկրաինային սպառնում է հեղաշրջում, եթե խաղաղ համաձայնագիր կնքվի ՆԱՏՕ-ի` տարածքներ հանձնելու դիմաց դաշինքին անդամակցության խոստում բանաձևով: Այս մասին գրում է Forbes-ը:
Զելենսկին ստիպված է տարածք զիջել ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումների դիմաց: Բայց Երբ գործընթացը սկսվի, ուլտրաազգայնական տարրերը կբարձրանան և հեղաշրջում կկատարեն Զելենսկու դեմ՝ Դոնբասը և Ղրիմը «հանձնելու» համար, կարծում է հրատարակությունը։
Արդեն այս պահին ուկրաինական լրատվական դաշտի հիմնական թեմաներից է դարձել «Արևմուտքի դավաճանության» մասին քննարկումները։
Այս ֆոնին ամենաանելանելին Զելենսկու վիճակն է: Արեւմուտքից նրա վրա ծանր ճնշում, իհարկե, կա: Դա զույց տվեց Զելենսկու Նյու Յորքի այցը: Այստեղ Զելենսկուն ոչինչ չտվեցին, միայն խոստացան, որ Ուկրաինային օգնության հարցը կքննարկեն Բայդենի` Գերմանիա կատարելիք այցի ընթացքում:
Բայց ահա պարզվեց, որ այդ խոստացված հանդիպումը չի կայանա. Ֆլորիդայում փոթորիկ է, եւ ծերուկ Բայեդնը հայտնելէ, որ պետք է մտածի տուժածներին օգնելու մասին: Հետո ինչ-որ հանդիպում կլինի՞, ով իմանա. առջեւում ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկության օրն է: Իսկ մինչ դրան հասնելը` ուկրաիական բանակը շարունակում է ծանրագույն կորուստներ կրել: Մի խոսքով, ԱՄՆ-ի հանդեպ կապրիզների հետեւանքը դարձավ սա, որից հետո Զելենսկին պետք է մտածի արեւմտյան «խորհուրդներով» առաջնորդվելու մասին:
Բայց հենց սկսում է մտածել «տարածքներ` ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումների» դիմաց բանաձեւով հաշտության մասին, գլխին կախվում է ուկրաինական նեոնացիստների հեղաշրջման վտանգը: Քայլ չկա. շախմատային լեզվով ասած` ցայտնոտ: