Ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի Հարությունյան
Սպորտ
Հայաստանի ազգային ընտրանու և «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը Legalbet-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է հավաքականում ունեցած ելույթների մասին.
«Իհարկե, ես ուրախ եմ, որ աստիճանաբար Հայաստանի հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում։ Ներկայացնել ազգային հավաքականը միշտ մեծ պատիվ է ինձ համար»,- նշել է Հարությունյանը։
Հայաստանի ազգային հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ վաղը՝ հոկտեմբերի 10-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։