Միխայիլ Գալուստյանը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքը
Շոու բիզնեսՄիխայիլ Գալուստյանը բացահայտել է իր նիհարելու գաղտնիքը:
«Իսկ գաղտնիքը շատ պարզ է՝ կարգապահություն, որը պարզապես պետք է սովորություն դառնա: Ես երկար ժամանակ աշխատել եմ դրա վրա, մի քանի տարի ձևավորել եմ ճիշտ սնվելու, սպորտով զբաղվելու սովորություն՝ նույնիսկ առավոտյան տանը, բայց ամեն օր վարժություններ անել, առավոտյան հետեւել որոշ կարևոր ծեսերի, մեդիտացիա անել լավ երաժշտության ներքո:
Դժվար էր, բայց երբ տեսնում ես արդյունքները, երբ ընտելանում ես, դա դառնում է ապրելակերպ, շատ ավելի հեշտ է դառնում»,- ասել է նա Gazeta.ru-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ Գալուստյանը նիհարել է 14 կգ: Մայիսին նա ցուցադրել է իր նիհարելու արդյունքները՝ Instagram-ում հրապարակելով նկարներ։